Մենք փորձում ենք անձերից անցում կատարել մեխանիզմների․ Վարազդատ Կարապետյան |hetq.am|
16:13 - 26 մայիսի, 2020

Մենք փորձում ենք անձերից անցում կատարել մեխանիզմների․ Վարազդատ Կարապետյան |hetq.am|

hetq.am: Խորհրդարանում շարունակվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք», «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքներում և հարակից ներկայացված օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության և մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության քննարկումը:

Հարակից զեկուցմամբ հանդես եկավ նախագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

«Կարծում եմ` քննարկում ենք առանցքային բարեփոխումներից մեկը, որն արվում է տեղական ինքնակառավարման ոլորտում: Մենք ամիսներ շարունակ հանդիպում ենք տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիական հանրության կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչների հետ ու քննարկում այն մոդելը, որով, բացի մեր երեք խոշոր համայնքները, մնացած համայնքները ևս կանցկացնեն իրենց ընտրությունները»,-ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով` այս փուլում ավելի քան 4000 ընտրող ունեցող համայնքների մասին է խոսքը: Կարապետյանն ընդգծեց, որ այս փաթեթը յուրօրինակ համագործակցության ձևաչափ է խորհրդարանում ներկա քաղաքական ուժերի և Կառավարության միջև:

«Շատ էական է ընդունելը, որ գործող համակարգը, որտեղ ունենում ենք մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավար, ունի բազմաթիվ խնդիրներ: Մենք ունենք և' շատ լավ օրինակներ, և', ցավոք սրտի, վատ օրինակներ: Մենք պետք է ստեղծենք մեխանիզմներ, որոնք կնպաստեն նրան, որ կարողանանք ավելի լավ որոշումների կայացման հնարավորություններ ընձեռել համայնքների համար, հետևաբար նաև ավելի լավ ծառայություն` համայնքների բնակիչների համար»,-ասաց Կարապետյանը:

Քաղաքական մեծամասնության պատգամավորի խոսքով` կարևոր է անցում կատարել մարդու դերից դեպի հանրային մեխանիզմների կայացման հնարավորությունների ստեղծմանը:

«Վերջիվերջո, պիտի ունենանք մեխանիզմներ, որոնք մեզ թույլ են տալիս ստանալ «ի՞նչ անել» հարցի պատասխանը. ովքեր էլ հավաքվեն խորհրդարանում կամ կառավարությունում, եթե մենք կայացնենք «ի՞նչ անել» հարցի պատասխանը, մշտապես խնդրահարույց է լինելու: Կարծում եմ՝ խնդիրը մեխանիզմների կայացումն է, որտեղ անընդհատ կգեներացվի «ի՞նչ անել» հարցի պատասխանը, իսկ դա առավելապես հնարավոր է մաքսիմալ թափանցիկության և մարդկանց առավելագույն մասնակցությունն ապահովելու միջոցով»,-ասաց նա:

Վերջինիս համոզմամբ` ներկայացված փաթեթը «տանում է հենց այդ ճանապարհով»:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել