ԱՄՆ-ը ցանկանում Է 42 մլն դոլար տրամադրել Վենեսուելայի ընդդիմությանը |armenpress.am|
09:37 - 17 հուլիսի, 2019

ԱՄՆ-ը ցանկանում Է 42 մլն դոլար տրամադրել Վենեսուելայի ընդդիմությանը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պլանավորում Է շուրջ 42 միլիոն դոլար, որը նախատեսված Է Կենտրոնական Ամերիկայի երկրների համար՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու նպատակով, վերաուղղորդել Վենեսուելայի ընդդիմության աջակցությանը: Հուլիսի 16-ին այս մասին հաղորդել Է Los Angeles Times թերթը՝ վկայակոչելով դաշնային գերատեսչության ներքին փաստաթղթեր, որն զբաղվում Է այլ պետությունների օգնություն ցույց տալու հարցերով։

Հրատարակության տվյալներով՝ USAID-ը մտադիր Է «վերաբաշխել այն 41,9 միլիոն դոլարը, որը սկզբնապես տարմադրվել Էր որպես ֆինանսական օգնություն Գվատեմալային եւ Հոնդուրասին»՝ նրանց կողմից ԱՄՆ ուղեւորվող միգրանտների հոսքի կրճատման միջոցների ձեռնարկման համար: Այդ որոշման պատճառը «սրընթաց զարգացող ճգնաժամն Է Վենեսուելայում, որն ազդում Է ԱՄՆ-ի ազգային շահերի վրա»: Հունիսին Պետդեպարտամենտի մամուլի ծառյության ղեկավար Մորգան Օրտեգուսը հայտարարել Է, որ Վաշինգտոնը մտադիր Է դադարեցնել ֆինանսական օգնության տրամադրումը Սալվադորին, Գվատեմալային եւ Հոնդուրասին այն պատճառով, որ այդ երկրների իշխանությունները վճռական միջոցներ չեն ձեռնարկում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել