Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 04․06․20 (թարմացվող)
22:40 - 04 հունիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 04․06․20 (թարմացվող)

20:44- Բնականաբար, պարետատան կողմից դիտարկվում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը, որի կարիքն այժմ գնահատվում է: [Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյան]


20:20- Սիրելի քաղաքացիներ, այսօր նոր կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, քիչ առաջ տեղեկացրեցին, որ պատասխանը բացասական է։ Առողջ եղեք, հետեւեք պարետատան բոլոր ցուցումներին: [ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան]


19:35- ԱԱՏՄ-ի արձանագրած մի շարք խախտումների հիմքով՝ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել է Երեւանի Խորենացի պողոտայի վրա գտնվող ոսկու հայտնի շուկայի ՝ «Վաղարշ և Որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ի գործունեությունը։


19:32- Կորոնավիրուսային հիվանդությունը որևէ դեղով հնարավոր չէ կանխարգելել, ես պաշտոնապես հայտարարում եմ դա։ Ընդհանրապես վիրուսային հիվանդությունները հնարավոր է կանխարգելել միայն պատվաստումով, որն այս պահին, ցավոք, չկա։ Կոչ եմ անում ինքնաբուժումով չզբաղվել։ [Արսեն Թորոսյան]


19:30- Չի կարող լինել որևէ ստանդարտ դեղատոմս, բաղադրատոմս որևէ քաղաքացու որևէ հիվանդության համար, քանի որ քաղաքացիներն ինդիվիդուալ են իրենց առողջական բնութագրով, տարիքով, սեռով, ուղեկցող հիվանդություններով։ Այսօր արդեն կունենանք կորոնավիրուսային հիվանդության տնային բուժման ուղեցույց` պոլիկլինիկայի բժիշկների համար։ [Արսեն Թորոսյան]


19:20- Ունենք 418 ծանր վիճակում գտնվող քաղաքացի և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի և դժբախտաբար ունենք նաև 33 տարեկան քաղաքացու մահ, որն ունեցել է քրոնիկական հիվանդություններ, և մահվան պատճառը բարդացած անամնեզն է եղել, սակայն բոլորս պետք է արձանագրենք, որ ոչ ոք՝ անկախ տարիքից, սեռից, ապահովագրված չէ վարակից։ [Արսեն Թորոսյան]


19:05- Համաճարակային իրավիճակը հանրապետությունում շարունակում է վատանալ։ Թե ինչու է տեղի ունենում այս ամենը, պատասխանը պարզ ու միանշանակ է՝ հակահամաճարակային կանոնների համատարած ու զանգվածային չպահպանումը։ [Նիկոլ Փաշինյան]


17։54 - Վրաց քաղաքական ու հասարակական գործիչներն առաջարկում են օգնել Հայաստանին։ ՀՀ-ին օգնելու կոչով հանդես են եկել «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Էլենե Խոշտարիան, «Լելո» կուսակցության քաղխորհրդի անդամ Իրակլի Կուպրաձեն, մի շարք վրացի ակտիվիստներ, հասարակական գործիչներ։ |aliq.ge|

 

17։48 - Առաջիկայում կիրականացվեն մի շարք չվերթներ․
🔸հունիսի 5-ին՝ Նոր Սուլթան--Երևան-Նոր Սուլթան չվերթը
🔸հունիսի 6-ին՝ Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը 
🔸հունիսի 6-ին՝ Մոսկվա-Երևան չվերթը
🔸հունիսի 7-ին՝ Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը 
🔸 հունիսի 7-ին՝ Կիև-Երևան-Կիև չվերթը
🔸հունիսի 8-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը
[ՀՀ քաղավիացիա] 

 

17։06 - 2020թ․ հունիսի 3-ին 9-րդ դասարանի շրջանավարտների հիմնական կրթության վկայականների հանձնման միջոցառման ընթացքում պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնները պատշաճ չպահպանելու համար՝

‼️Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ․11 , հ․98 ,Արմեն Հովհաննիսյանի անվան հ․194 , Հ․Իսակովի անվան հ․132, Պուշկինի անվան հ․8 , հ․120  հիմնական դպրոցների տնօրենների նկատմամբ Երևանի քաղաքապետի կարգադրություններով կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը։
[Արայիկ Հարությունյան]

 

16։59 - Մեր մոտեցումն էլ այն է, որ վիրուսն օդակաթիլային է: Մեր կոչերն էլ այդ են, որ մարդիկ պահպանեն սոցիալական հեռավորություն, բայց մակերեսների վրա էլ որոշ ժամանակ այն պահպանվում է, նույն մակերեսին րոպեների ընթացքում դիպչելու արդյունքում կարող ենք ունենալ վարակի տարածում: Միանշանակ բացառելը մակերեսների միջոցով տարածման հավանականությունը ճիշտ չէ։ [Ալինա Նիկողոսյան] |armtimes.com|

 

16։38 - ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում  ստեղծվել է նոր սերնդի նյութ` «Բիօքսիլ 2», որը կարող է հաջողությամբ օգտագործվել COVID-19-ի դեմ պայքարում տարածքների, մակերևույթների, իրերի ախտահանման համար: Այն չի գունավորում շրջապատը, բնապահպանական տեսակետից անվտանգ է և ոչ տոքսիկ, չի ազդում մարդու առողջության վրա, չի քայքայում իրերը, չունի հոտ։ [ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյան] |armenpress.am|

 

15։52 - Վաղն օլիմպիադաների հանրապետական փուլն է։ Ծնողներին խնդրում եմ հեռու լինել դպրոցից և կուտակումներ թույլ չտալ․ Արայիկ Հարությունյան

 

15։50 - Անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայությունները հունիսի 5-ից 15-ը կաշխատեն ժամը 09.00-11.00-ն, բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի: Կիրականացվեն միայն տպագրված և դեռևս քաղաքացիներին չհանձնված անձնագրերի, նույնականացման քարտերի և հանրային ծառայության համարանիշերի տրամադրման աշխատանքներ, այլ գործառույթներ չեն իրականացվելու։ [ՀՀ ոստիկանություն]

 

14։23 - Սյունիքի մարզում այս պահին՝ 103 հաստատված դեպք, որից
❗️Բուժված՝ 60 հոգի,
❗️Հիվանդ՝ 43 հոգի, որից՝ 14 հիվանդ բուժում է ստանում Կապանի ԲԿ-ում, 29 հիվանդ ասիմպտոմ է։ Ինքնամեկուսացած է 338 հոգի։ Ընդ որում՝ միայն վերջին 3 օրվա ընթացքում ունեցել ենք 23 նոր դեպք։ [Սյունիքի մարզպետ]

 

14։18 - «Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը, ով ուներ շաքարային դիաբետ, սիրտանոթային հիվանդություններ և գտնվում է ռիսկի խմբում, հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը։ [Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ]

 

13։48 - Հունիսի 4-ի դրությամբ Արմավիրի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 717 դեպք: Ունենք 287 առողջացած և 835 ինքնամեկուսացած:
Համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում ունեցել ենք մահվան 12 դեպք: [Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան]

 

12։11 - ՀՀ-ում հիվանդանոցները շատ ծանրաբեռնված են, հնարավոր է՝ տեղի խնդիր առաջանա, բայց այս պահին փորձ է արվում ծավալումներով այդ հարցը փակել։ Վերջին օրերին վարակը հաղթահարածների թիվը փոքր է, քանի որ համակարգային փոփոխություն է եղել․ մայիսի 22-ից այդ մարդիկ մտել են տնային բուժման տակ, դեռ 14 օրը չի լրացել։ Պոլիկլինիկաների բժիշկները պետք է հետևեն այդ ընթացքին, 14-րդ օրը համակարգում կատարեն այդ փոփոխությունը։ Ըստ այդմ, նրանք դառնում են առողջացած։ [Ալինա Նիկողոսյան]
|panarmenian.net|

 

11։39 - Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 21612 արձանագրություն, իսկ հունիսի 3-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 870 դեպք։ [ՀՀ ոստիկանություն]

 

11։08 - Արցախում վարակման նոր դեպքեր չկան, առողջացել է ևս երկու հոգի։ Մեկուսացված է 98 քաղաքացի ։[Արցախ/ տեղեկատվական շտաբ]

 

11։04 - Ծանր վիճակում ունենք 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված է 15 հոգի։ [Արսեն Թորոսյան]

 

10։55 - Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 11221 (+697)
Առողջացածներ - 3468 (+14)
Փաստացի բուժվողներ -7509
Ընդհանուր թեստեր - 63459
Մահվան ելքեր - 176 (+6)
Մահվան ելքեր այլ պատճառով –68 (+9

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 44 (կին), 90 (տղամարդ), 80 (կին), 79 (կին), 80 (տղամարդ), 66 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 68 է: [ԱՆ]

 

9։53 - Մեզ մոտ հակահամաճարակային վիճակն էլ ավելի է վատանում։ Երեկ արձանագրվել է վարակման  697 նոր դեպք դեպք։ Սա նշանակում է, որ մենք արդեն մի իրավիճակում ենք, երբ կան հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել։ [Նիկոլ Փաշինյան]

 

9։14 - Կենսաթոշակների և նպաստների տրամադրումը հունիսի 4-ից սկսած ապահովվելու է ԲԱՑԱՌԱՊԵՍ շահառուների բնակության վայրերում «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցների միջոցով:
‼️Այսինքն՝ փոստային բաժանմունքներում կենսաթոշակներ և նպաստներ ՉԵՆ տրամադրվելու։ [Հայփոստ ՓԲԸ]

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել