Նախարարն ակնկալում է քաղաքացիների ակտիվ մասնակցությունը պարեկային ծառայությունում ընդգրկվելու համար

 |armenpress.am|
19:45 - 04 հունիսի, 2020

Նախարարն ակնկալում է քաղաքացիների ակտիվ մասնակցությունը պարեկային ծառայությունում ընդգրկվելու համար |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ խոսել է պարեկային ծառայության ստեղծման անհրաժեշտության մասին։ Նախարարը նշել է, որ շատ ու շատ պետական մարմիններում նոր կադրերի և նոր սերնդի մուտքը ապահովելու խնդիր կա և այդ խնդրի լուծումը նախարարությունը սկսել է ոստիկանությունից։

«Գիտեք, որ ոստիկանության ոլորտում տրամադրված ենք բավականին լուրջ բարեփոխումներ իրականացնելու։ Ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ սկսել ծառայությունը ոստիկանությունում։  Նախ պատճառն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը ունի ձեր կարիքը իր բարեփոխումները իրականացնելու համար։ Առանց նոր սերնդի ներկայացուցիչների, առանց ոստիկանությունում գործող ծառայողների,  բարեփոխումները ուղղակի ձախողված կլինի։ Հետևաբար՝ ակնկալում ենք ակտիվ մասնակցություն պարեկային ծառայություն ընդգրվելու համար»,- ասել է Բադասյանը։

Նախարարը նշել է, որ պարեկային ծառայության ընդունելության համար շուտով դիմումների ընդունման փուլը կսկսվի։ Նա հայտնել է, որ արդեն իսկ 400 անձ հետաքրքրություն է դրսևորել պարեկային ծառայության անցնելու, և նրանց մեջ քիչ չէ կանանց քանակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել