armtimes.com: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ճեպազրույցի ընթացքում կորոնավիրուսային իրավիճակի նոր տվյալներ է ներկայացրել: Նախարարը տեղեկացրել է, որ արձանագրվել է 33 տարեկան քաղաքացու մահ:
«Երիտասարդն ունեցել է քրոնիկ հիվանդություններ և մահվան պատճառն այդ բարդացած անամնեզն է եղել»,- տեղեկացրեց նախարարը: Այս պահին 418 ծանր վիճակում գնվող քաղաքացի, և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներ կան:
Անդրադառնալով 33-ամյա քաղաքացու մահվան դեպքին, Թորոսյանն ընդգծեց, որ պետք է մեր պատկերացումները փոխենք վիրուսի և տարիքային շեմի հետ կապված: «Պետք է հասկանանք, որ ոչ մեկն` անկախ տարիքից ու սեռից ապահովագրված չէ կորոնավիրուսային հիվանդությունից: Մեր մտածելակերպը պետք է հարմարեցնենք նոր իրողություններին»,-ասաց նախարարը:
comment.count (0)