Մենք պայքարում ենք և ձեզ վերադարձնում ընտանիք, դուք էլ մեզ համար պայքարեք և մեզ վերադարձրեք մեր ընտանիք. ռեանիմատոլոգ
 |armtimes.com|
21:15 - 04 հունիսի, 2020

Մենք պայքարում ենք և ձեզ վերադարձնում ընտանիք, դուք էլ մեզ համար պայքարեք և մեզ վերադարձրեք մեր ընտանիք. ռեանիմատոլոգ |armtimes.com|

armtimes.com: Վերջին շրջանում ավելացել է կորոնավիրուսով վարակված ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը: Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար, ռեանիմատոլոգ Լիլիթ Մուսեյանը։

«Որպես մասնագետ, ես գտել եմ, որ դրա բացատրությունը բոլորիս անզգուշության, անփութության, գուցե և ըմբոստության մեջ է։ Կա մի կարգախոս՝ իմ դիմակը փրկում է քեզ, և քոնը՝ ինձ։

Ես ուզում եմ ասել, որ մենք պայքարում ենք ձեզ համար, վերադարձնում ենք ձեզ ձեր ընտանիքներին սիրելի հայրենակիցներ։ Դուք էլ մեզ համար պայքարեք և  մեզ վերադարձրեք մեր ընտանիքներին, մեզ վերադարձրեք մեր նախկին կյանքին։

Որքան էլ ծանր ու դժվար լինի, բուժաշխատողները և բժիշկները ոչ մի քայլ հետ չեն գնալու, չեն նահանջելու հիվանդության առջև:  Այս պայքարում մենք միասին ենք հաղթելու»,-ասաց Մուսեյանը:

Նշենք, որ նա այս պահին հանդիսանում է Արտաշատի ԲԿ  կլինիկական աշխատանքների ղեկավարը՝ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով:  Ռեանիմատոլոգ Լիլիթ Մուսեյանն Արտաշատ է տեղափոխվել Երևանից՝  թողնելով աշխատանքն ու ընտանիքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել