Կրակել են Լուսահովիտի գյուղապետին․ վիճակը ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում |armtimes.com|
07:50 - 15 հունիսի, 2019

Կրակել են Լուսահովիտի գյուղապետին․ վիճակը ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում |armtimes.com|

armtimes.com: Երեկ կրակել են Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետ Գրիգոր Սարհատյանին։ Վերջինս գիշերը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտորն եւ վիրահատվել։ Այս մասին հայտնել են բժշկական կենտրոնից՝ նշելով, որ գյուղապետի վիճակը ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սարհատյանին միացված է արհեստական շնչառական ապարատին։

Գյուղապետը ստացել է աջ ազդրի հրազենային վնասվածք։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Սարհատյանը հրազենային վնասվածք է ստացել կենցաղային վեճի ժամանակ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել