news.am: Արմավիրի մարզի Զարթոնք համայնքն արդեն 5 օր է՝ ունի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, հայտնեց համայնքի բնակիչ Համլետ Աբովյանը: Գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը 67-ամյա Էմիլ Եղիազարյանն է: Նշանակումը կատարվել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից:
«Ինքը մեզ կանչել է գյուղապետարան: Հանդիպել ենք շատ լավ մթնոլորտում, առայժմ լավ տպավորություն է ստեղծվել: Բայց դե մենակ լեզվով չի, գործով պիտի ապացուցի»,- ասաց համայնքի բնակիչը:
comment.count (0)