Հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացվել հանրապետության հյուսիսում։ Ստորաբաժանումները գործել են արագ ու ճշգրիտ։ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները համալրված են արդյունավետ միջոցներով: Մարտական առաջադրանքներում փայլել են հատկապես «ՕՍԱ-ԱԿՄ» արդիականացված համակարգերը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ստեփանյանը նաև տեղեկացրել է, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը սպասում է դիմորդներին։ «Այսուհետև շարք կանգնելու հնարավորություն ունեն նաև աղջիկները։
Շարունակվում է ամառային զորակոչի նախապատրաստությունը։ Եվս երեք շաբաթ անց` նոր համալրում բանակի շարքերում»,-ասված է գրառման մեջ:
comment.count (0)