Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 10․06․20 (թարմացվող)
22:46 - 10 հունիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 10․06․20 (թարմացվող)

21:50- Վրաստանի քաղաքացիները, որոնք առողջական վիճակից ելնելով չեն կարող դիմակ կրել, հնարավորություն կունենան վերցնել համապատասխան վկայագիր և չտուգանվել: [խորհրդարանի Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին`դիմակների պարտադիր կրելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները ներկայացնելիս] |shantnews.am|


20:30-  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ իրեն տուգանել են Խմելնիցկիում կարանտինը խախտելու համար: Զելենսկին առանց դիմակի գտնվել է սրճարանում, նրա հետ այլ պաշտոնյաներ են եղել: |news.am|


16։25 - Հունիսի 15-ից Գերմանիան կվերացնի սահմանային հսկողությունը հարևան պետություններից Ֆրանսիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի և Դանիայի հետ։
Հունիսի 21-ից սկսած ՝ վերահկողությունը կհանվի Իսպանիայից ինքնաթիռով ժամանող ճանապարհորդների համար։ [Գերմանիայի ՆԳ նախարար] |CNN|

 

14։25 - Վերջին մեկ օրում Ադրբեջանում կորոնավիրուսի 315 նոր դեպք է արձանագրվել, հինգ մարդ մահացել է։ Այսպիսով վարակակիրների ընդհանուր թիվը երկրում հատել է 8 հազարի շեմը, համաճարակի սկզբից ի վեր 98 մարդ մահացել է։ |azatutyun.am|

 

13։05 - Իսրայելն առաջինն էր, որի հետ մինչև հուլիսի 15-ը ավիափոխադրումներ էինք սկսելու: Մի շաբաթ առաջ այնտեղ վիճակը վատթարացել է, ինչի հետևանքով հազարավոր մարդկանց կարանտինային գոտի են տանում: Իսրայելի և Վրաստանի միջև զբոսաշրջիկների համար ավիափոխադրումների վերականգնումը հետաձգվում է։ [Գիորգի Գախարիա] |aliq.ge|

 

12։12 -  Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսվ վարակվածության 8404 նոր դեպք՝ դառնալով ընդհանուր 493 657։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 6358-ի (+387): Ապաքինվածների ընդհանուր թիվը 252 783 (+10386)  է: |стопкоронавирус.рф|

 

10։41 - Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսի 993 նոր դեպք։ Covid-19-ի պատճառով մահացել է 18 մարդ, առողջացել է՝ 3218-ը։
Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 172 114-ի, մահացածների թիվը՝ 4 729-ի։Մինչ օրս բուժվել է 144 598 մարդ։ [Թուրքիայի ԱՆ] |ermenihaber.am|

 

10։25 - Ուկրաինան ԱՄՀ-ից առաջիկայում կստանա առաջին տրանշը 2․1 մլրդ դոլարի չափով, ինչը 200 մլն դոլարով ավելի է, քան նախապես պլանավորված էր։ Նոր ֆինանսավորման ծրագիրը կօգնի մեզ հաղթահարել COVID-19-ի առաջացրած խնդիրները։ [Վլադիմիր Զելենսկի]

 

10։03 - Վրաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների․

Հաստատված դեպքեր- 822 (+4)
Առողջացածներ- 690 (+4)
Մահեր- 13 |stopcov.ge|

 

9։54 - COVID-19-ով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 045 549 հաստատված դեպք կա, մահացածների թիվը 114 148 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: 
Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 742 084-ի, մահերինը՝ 38 497-ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում երրորդն է։
Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 485 253 մարդ,մահացել է՝ 6 142-ը: 

 

9։53 - Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 323 000-ից, մահացածների թիվն անցել է 413 000-ից: Ապաքինվել է ավելի քան 3 604 000 մարդ: |armenpress.am|

 

9։14 - Սլովակիան թույլ կտա անարգել ճանապարհորդել 16 եվրոպական երկրներ և ժամանել այդ երկրներից, և կչեղարկի փողոցներում պարտադիր դիմակներ կրելու կանոնը։ [Սլովակիայի վարչապետԻգոր Մատովիչ] |news.am|

 

9։07 - Թուրքիայում ամբողջությամբ հանվում է մինչև 18 տարեկան անձանց փողոց դուրս գալու արգելքը՝ ծնողների ուղեկցելու պայմանով, 65 և ավել տարիք ունեցողներն էլ կկարողանան փողոց դուրս գալ 10:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում: Ավելի վաղ թույլատրվել էր ռեստորանների, սրճարանների, այգիների և սպորտային համալիրների գործունեությունը։|tert.am|

 

8։57 - Հունաստանը հունիսի 15-ից կսկսի աստիճանաբար թույլատրել իտալացի զբոսաշրջիկներ մուտքը երկիր։ Սահմանափակումների աստիճանական թուլացումը կավարտվի հունիսի վերջ։ [Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիաս] |CNN|

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել