Անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեն վարչական, պատժիչ գործողություններ․ Նիկոլ Փաշինյան
12:08 - 11 հունիսի, 2020

Անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեն վարչական, պատժիչ գործողություններ․ Նիկոլ Փաշինյան

Պետք է արձանագրել, որ մեր ռազմավարութունը հետևյալն է. անընդհատ խստացնել և ապահովվել հակահամաճարակային կանոնների պահպանումը, և դա ենք դիտում որպես կորոնավիրուսի համավարակի թվերի անկման հիմնական միջոց: Ընդ որում, ուզում են ընդգծել, որ այսօրվա մեր  ենթադրենք 100 տոկոսանոց կարգապահությունն իր կոնկրետ թվերով արտահայտվելու է ամենաշուտը մեկ շաբաթ հետո: Այսինքն՝ այսօր տեսնում ենք ՝ մեկ շաբաթ առաջվա մեր կարգապահության մակարդակը:  Ցավոք սրտի, Հայաստանում կորոնավիրուսի համաճարակը շարունակում է դառնալ կառավարության թիվ մեկ օրակարգային խնդիրը։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս իր խոսքում նշեց․

«Էլի ուզում եմ մեր քաղաքացիներին կոչ անել  ճշգրտորեն պահել հակահամաճարակային կանոնները, որոնք մենք ձևակերպել ենք հնարավորինս պարզ՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն: Փորձը ցույց է տալիս, որ այս կանոների պահպանումը բերում է գրեթե 100 տոկոսանոց արդյունքի։ Այսինքն, վարակման դեպքերի 95 տոկոսը կամ դիմակ չկրելու, կամ սոցիալական հեռավորութուն չպահպանելու, կամ էլ ձեռքերը չախտահանելու հետևանք է։ Բազմաթիվ դեպքերում վարակի տարածման պատճառը հուղարկավորությունների կամ ընդհատակյա հարսանիքների ժամանակ հակահամաճարակային կանոները չպահպանումն  է: Այստեղ կարևոր դեր ունեն ոչ  միայն ոստիկանները, այլև ՏԻՄ-երը։  Շատ կարևոր է , որ մեր սիրելի հայրենակիցները շատ լուրջ վերաբեվեն խնդրի։ Այս խնդիրը հնարավոր է լուծել կառավարության և քաղաքացիների զանգվածային  համագործակցության շնորհիվ։  Անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեն  վարչական մեթոդներ, պատժիչ գործողություններ։  Մեր հայեցակարգի մյուս կարևոր հարցը հետևյալն է ճգնաժամը, համաճարակը  որպես հնարավորություն՝ հասնել ավելի խորը և բովանդակային փոփոխությունների։ Մենք հավատում ենք, որ դրական դինամիկան ազգաբնակչության հետ մեր երկխոսության հետևանք է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել