armtimes.com: Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի n 39-ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել, որով, ի թիվս այլ փոփոխությունների, ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը հեռացվել է «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ»-ի հոգաբարձուների խորհրդի կազմից:
Որոշումներում, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1264-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 39-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Գ. Լոռեցյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Թադևոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ» բառերով,
բ. «Վ. Գալուստյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ» բառերը փոխարինել «Ս. Աբրահամյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության մասսայական սպորտի բաժնի գլխավոր մասնագետ» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Դ. Ֆահրադյան -«Հայաստանի ցատկացանցի ազգային ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ, Գինեսի ռեկորդակիր (համաձայնությամբ) բառերը փոխարինել «Վ. Գալուստյան - Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրեն (համաձայնությամբ)» բառերով,
բ. «Է. Ավանեսով -«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի «Ֆիզիկական և անձնային զարգացում» աշխատանքային խմբի փորձագետ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Կ. Մնացականյան - Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոցի տնօրեն» բառերով.
3) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Ս. Դանիելյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կիրառական մարզաձևերի ամբիոնի դոցենտ, մ.գ.թ (համաձայնությամբ) բառերը փոխարինել «Վ. Սմբատյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի աթլետիկայի ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)» բառերով,
բ. «Վ. Հասրաթյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ըմբշամարտի ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Մ. Ալիխանյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ըմբշամարտի ամբիոնի ասիստենտ (համաձայնությամբ)» բառերով,
գ. «Տ. Սիմոնյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի աթլետիկայի ամբիոնի դոցենտ, մ.գ.թ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ե. Հակոբյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիակայի ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ)» բառերով,
դ. «Գ. Մուրադյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական լրագրության և շախմատի ամբիոնի ասիստենտ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Լ. Հակոբյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական լրագրության և շախմատի ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)» բառերով.
4) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Հ. Աղաբաբյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Տ. Ներսիսյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող» բառերով,
բ. «Տ. Ներսիսյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի ուսանող (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Պանչուլազյան- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող» բառերով»,-ասված է որոշման մեջ:
comment.count (0)