Գևորգ Լոռեցյանը դատարան էր բերվել, սակայն նիստը հետաձգվեց |factor.am|
17:48 - 18 սեպտեմբերի, 2020

Գևորգ Լոռեցյանը դատարան էր բերվել, սակայն նիստը հետաձգվեց |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր կայացավ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի գործով դատական նիստը:

Ամբաատանյալներից էդուարդ Հովհաննիսյանի պաշտպանը դատարան չէր եկել և գրությամբ խնդրել էր իր բացակայությունը համարել հարգելի և դատական նիստը հետաձգել, քանի որ փաստաբանը այլ գործով դատական նիստի է: Չէր ներկայացել նաև թարգմանիչը, դատավորը որոշեց հետագա նիստերն անցկացնել առանց նրա և թարգմանիչ ներգրավել փաատաթղթերի հետազոտման ժամանակ:

Լոռեցյանի պաշտպանը խնդրեց գոնե քննարկել իր պաշտպանյալի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա դրված արգելքը հանելու վերաբերյալ միջնորդությունը, սակայն դատավորը որոշեց հետաձգել դատական նիստը:

Շարունակությունը՝ factor.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել