Լոռեցյանի պաշտպանը միջնորդեց 5 միլիոն դրամ գրավի դիմաց փոխել նրա խափանման միջոցը. դատարանը գնաց՝ որոշում կայացնելու |armtimes.com|
17:24 - 11 հոկտեմբերի, 2021

Լոռեցյանի պաշտպանը միջնորդեց 5 միլիոն դրամ գրավի դիմաց փոխել նրա խափանման միջոցը. դատարանը գնաց՝ որոշում կայացնելու |armtimes.com|

armtimes.com: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի և մյուսների գործով դատական նիստը:

Նշենք, որ Գևորգ Լոռեցյանն արդեն մեկ տարուց ավելի է՝ կալանքի տակ է: Նա մեղադրվում է «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից 2 մլն դրամ կաշառք պահանջելու համար։ Էդուարդ Հովհաննիսյանը, որը փոխնախարարին սպասարկող վարորդն է եղել, մեղադրվում է Լոռեցյանին օժանդակելու, իսկ մյուս ամբաստանյալը՝ Հրաչիկ Քանանյանը, կաշառք տալու համար:

ԿԳՄՍ նախկին փոխնախարարի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց՝ 5 միլիոն դրամ գրավի դիմաց փոխել Լոռեցյանի խափանման միջոց կալանքը: Պաշտպանը դատական նիստի ժամանակ հիշեցրեց՝ այսօր Գևորգ Լոռեցյանի ծննդյան օրն է: 

Գործով մեղադրող դատախազն էլ ի պատասխան պաշտպանի միջնորդության՝ ասաց՝ 5 միլիոն դրամը չի կարող կոմպենսացնել ռիսկերը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը միջնորդությունը լսելուց հետո գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել