Կառավարությունը վաղվա նիստում կքննարկի արտակարգ դրությունը ևս 1 ամսով երկարաձգելու հարցը
 |azatutyun.am|
19:22 - 11 հունիսի, 2020

Կառավարությունը վաղվա նիստում կքննարկի արտակարգ դրությունը ևս 1 ամսով երկարաձգելու հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր մեր կողմից հակահամաճարակային կանոնների պահպանումն արդյունքի է բերում 7-14 օր հետո, և այսօր արձանագրված դեպքերը արձանագրում են մեր` այդքան օր առաջ դրսևորած վարքագիծը: Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն` արձանագրելով, որ ըստ էության 1-2 շաբաթ առաջ հակահամաճարակային կանոնները չեն պահպանվել:

«Մենք ունենք հնարավորություն 7-14 օր հետո զրոյացնելու Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի աճը և կանգնեցնելու վարակը, և սա ամենակարևոր արձանագրումն է, որ մենք այսօր պետք է անենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` կրկին կոչ անելով դիմակ կրել, սոցիալական հեռավորություն պահպանել և մշտապես ախտահանվել:

Վարչապետը նաև հայտնեց, որ վաղը կառավարության արտահերթ նիստում որոշում կկայացնեն արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարացնելու մասին, քանի որ այն պատճառները, որոնց բերումով արտակարգ դրություն էր հաստատվել, վերացված չեն: Կառավարության նիստից հետո կհրավիրվի Ազգային ժողովի նիստ, հարցը կքննարկի օրենսդիր մարմինը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել