Կառավարությունն արտահերթ նիստի ժամանակ կողմ քվեարկեց արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին նախագծին |armenpress.am|
11:39 - 12 հունիսի, 2020

Կառավարությունն արտահերթ նիստի ժամանակ կողմ քվեարկեց արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին նախագծին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Այդ մասին որոշում ընդունվեց կառավարության հունիսի 12-ի արտահերթ նիստում։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ որոշմամբ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

«Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ու առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։

2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, հունիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը»,- ասված է որոշման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել