Կարեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, Տիրան Խաչատրյանը` ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ
17:17 - 15 հունիսի, 2020

Կարեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, Տիրան Խաչատրյանը` ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ

Կարեն Աբրահամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Այս մասին նշված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Կարեն Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ»,-ասված է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, Տիրան Խաչատրյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ՝ ազատվելով օպերատիվ գխավոր վարչության պետի պաշտոնից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել