Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի թեստ է հանձնել 55 հազար 849 մարդ |armenpress.am|
18:09 - 17 հունիսի, 2020

Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի թեստ է հանձնել 55 հազար 849 մարդ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում հունիսի 12-ի դրությամբ՝ կորոնավիրուսի թեստ հանձնած քաղաքացիների թիվը 55 հազար 849 է: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Բաղդասարյանի հարցին:

«Ուրբաթ օրվա դրությամբ՝ 55849 մարդ է թեստավորվել: Ընդհանուր առմամբ ավելի շատ թեստ է արվել, քանի որ լինում են քաղաքացիներ, որ մի քանի անգամ են թեստավորվում, սակայն այս թվերի տարբերությունը համավարակի վիճակի գնահատման առումով որևէ բան չի փոխում»,- ասաց Թորոսյանը:

Պատասխանելով այն դիտարկումներին, թե Հայաստանում բնակչության թվի հետ համեմատած, ավելի քիչ թեստ է արվում, քան Ուկրաինայում կամ Հարավային Կորեայում, նախարարը նշեց, որ այդ երկու երկրներից Հայաստանում 1000 բնակչի հաշվով օրական ավելի շատ թվով թեստ է արվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել