armenpress.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին (դատավորներին): Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 89 «կողմ» ձայնով:
Խորհրդարանի նիստին մասնակցում էր միայն «Իմ քայլը» խմբակցությունը: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու Ազգային ժողովի արտահերթ նիստին:
comment.count (0)