armenpress.am: Չնայած այս տարվա հունիսից ոռոգման նպատակներով իրականացվող ջրբացթողումներին՝ Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձր մնալ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի հունիսի 22-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվում է 1900 մետր 84 սանտիմետր բարձրության վրա, ինչը 2 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Նույն աղբյուրի տվյալների համաձայն՝ այս տարվա հունվարի իննից մինչեւ հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 140 միլիոն 292 հազար խորանարդ մետր ջուր: Հունիս ամսի ընթացքում ոռոգման նպատակներով Սեւանա լճից Հրազդանի հունով բաց է թողնվել 27 միլիոն 106 հազար խորանարդ մետր ջուր:
comment.count (0)