Հայաստանում ականանետ է արտադրվում |factor.am|
09:16 - 25 հունիսի, 2020

Հայաստանում ականանետ է արտադրվում |factor.am|

factor.am: «Հպարտությամբ. արտադրված է Հայաստանում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ու լուսանկարներ հրապարակել: Հպարտության առարկան, պարզվեց, հայկական արդարության 82 մմ ականանետն է:

Հայաստանը բարձր տեխնոլոգիական ռազմարդյունաբերական արտադրանք արտահանող երկիր դարձնելու նպատակով 2020թ. պետական բյուջեով նախարարությանը տրամադրվել է 12.5 մլրդ դրամ: Դեռ անցյալ տարի նախարար Արշակյանը  նշել էր, որ «ռազմական արդյունաբերությունը Հայաստանում զարգանում է ՀՀ պաշտպանական կարիքներին համապատասխան ու արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորությունները հաշվի առնելով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել