Հրազդանի կիրճում բռնկված հրդեհը մեկուսացվել է
19:42 - 27 հունիսի, 2020

Հրազդանի կիրճում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հունիսի 27-ին՝ ժամը 17։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Այնուհետև դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 4 հա խոտածածկ տարածք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։08-ին։

Դեպքի վայրում է գտնվում ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել