Գավառ քաղաքի Կարեյան, Բարեկամության, Պետրովի, Ղամարյան եղբայրների, Կահիրեի, Գ. Նարեկացի փողոցներում եւ Ազատություն փողոցի 2-րդ նրբանցքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կկառուցվի լուսավորության ցանց, կկատարվի կենտրոնական հրապարակի լուսասյուների տեղափոխություն:
Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 38 միլիոն 704 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 23 միլիոն 222 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 15 միլիոն 482 հազարը՝ Գավառի համայնքապետարանը: Գավառի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ լուսավորության ցանցը կառուցվում է շուրջ 5200 մետր երկարությամբ: Վերոնշյալ փողոցներում տեղադրվելու է 171 լուսատու՝ ԼԵԴ համակարգով:
«Այս ծրագրի իրականացման արդյունքում որոշակիորեն կընդլայնվի քաղաքի լուսավորության ցանցը, որն այժմ կազմում է շուրջ 65 տոկոս: Ծրագրի շահառու կլինեն մոտ 1300 տնտեսություն՝ 4500 բնակչությամբ: Վերոնշյալ փողոցները կունենան ժամանակակից չափորոշիչներին համապատասխան լուսավորություն, որը երեկոյան ժամերին կնպաստի բնակչության անվտանգ տեղաշարժին: Շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է»,-ներկայացրեցին քաղաքապետարանից:
comment.count (0)