ԿԳՄՍ նախարարը Կապանում հետեւում է մաթեմատիկայի միասնական քննությունների ընթացքին |armtimes.com|
09:55 - 06 հուլիսի, 2020

ԿԳՄՍ նախարարը Կապանում հետեւում է մաթեմատիկայի միասնական քննությունների ընթացքին |armtimes.com|

armtimes.com: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Կապանում է: Նա, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ հետեւում է մաթեմատիկա առարկայից միասնական քննությունների ընթացքին: Դրանք Կապանում անցկացվում են 2 դպրոցներում:

Դպրոցներում պահպանվում է սոցիալական հեռավորությունն ու հակահամաճարակային բոլոր կանոնները, դիմորդները դիմակներով են, քննական կենտրոններ մուտք գործող բոլոր անձինք ախտահանվում են:

Նախարարը հաջողություն մաղթեց քննություն հանձնող պատանիներին՝ հիշեցնելով, որ այսօր միասնական  քննությունների ամենածանրաբեռնված օրն է: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել