Վարդավառին ընդառաջ. Սևանի լողափերում վերահսկողությունը խստացվում է  |armenpress.am|
09:32 - 07 հուլիսի, 2020

Վարդավառին ընդառաջ. Սևանի լողափերում վերահսկողությունը խստացվում է |armenpress.am|

armenpress.am: Սևան քաղաքում և լողափերում եղանակի տաքացմանը զուգահեռ վերահսկողությունն առավել ակտիվացվել է: Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը նշեց, որ այս օրերին համայնքապետարանի հերթապահ խմբերը, համագործակցելով տեսչական մարմինների, ոստիկանության հետ, ակտիվ աշխատում են հանրային վայրերում, լողափերում: 

«Վերահսկողությունը կատարվում է, թե քաղաքում, թե հանրային լողափին: Ամառ է մարդիկ ուզում են հանգստանալ, դուրս գալ, մաքուր օդ շնչել, բնակաբար մենք էլ մեր աշխատանքները կազմակերպում ենք իրավիճակին համահունչ: Անցկացնում ենք հանդիպումներ բնակիչների հետ, կատարում ենք իրազեկման արշավներ, հաճախակի են դարձել քաղաքապետի մասնակցությամբ դիմակների բաժանումը:

Համայնքապետարանն ունի իր հերթապահ թիմը, որը համագործակցում է տեսաչական մարմինների, ոստիկանության հետ, վերահսկում է, որ քաղաքում թաղումների, հոգեհանգստի արարողությունների հետ կապված մարդկանց կուտակումներ չլինեն»,-ասաց Արմինե Ղուկասյանը: 

Նրա խոսքով, քաղաքը փորձում է ինչ-որ չափով ապրել բնականոն հունով՝ պահպանելով անվտանգության կանոնները: Նա նկատեց, որ մարդիկ ավելի զգոն են դարձել: Այս ընթացքում միջոցառումներ են կազմակերպում հասարակական կազմակերպությունների հետ, անցկացնում են ֆրանսերեն լեզվի առցանց դասընթացներ երեխաների համար, շատ փոքր խմբերով արշավներ են նախատեսում երիտասարդների  համար: Փորձ է արվում վերադասավորել կյանքը ստեղծված իրավիճակին համահունչ: 

«Հանրային լողափերում հատկապես շաբաթ, կիրակի օրերին վերահսկողությունը խստացվում է: Պարբերաբար իրազեկում ենք անվտանգության կանոնների հետ կապված, այն է՝  ջրից դուրս դիմակ կրելը, ախտահանիչներ ունենալը, սոցիալական հեռավորությունը պահելը: Սկզբում մարդիկ շատ դժվար էին հարմարվում, բայց հիմա տեսնում ենք, որ շատ դեպքերում նույնիսկ փոքր երեխաներն են դիմակ դնում»,-ասաց Արմինե Ղուկասյանը:

Համավարակով պայմանավորված այցելուների տեսանկյունից քաղաքում շարժ առայժմ չկա, բայց Սևանա լճի ափին շաբաթ, կիրակի օրերին փոքր-ինչ ակտիվություն է նկատվում: Արմինե Ղուկասյանը կարծում է, որ Վարդավառին ընդառաջ շարժ կլինի, այդ իսկ պատճառով թե տոնին նախորդող, թե հաջորդող օրերին վերահսկողությունը մեծանալու է, արդեն նախապատրաստվում են: 

Սևանի քաղաքապետարանի տուրիզմի պատասխանատու Դավիթ Թորոսյանը նշեց, որ այս տարի Սևան եկած այցելուների շրջանում հանգստի կազմակերպման նախասիրությունների փոփոխություններ են նկատվում: 

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել