Զոհրաբ Մնացականյանն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը հեռախոսազրույց են ունեցել
22:31 - 09 հուլիսի, 2020

Զոհրաբ Մնացականյանն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը հեռախոսազրույց են ունեցել

Հուլիսի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի հետ` նրա պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Տանյա Ռադոչային Հայաստանում ծավալած գործունեության համար` մաղթելով նրան հաջողություններ իր հետագա աշխատանքում։

ԱԳ Նախարարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից ցուցաբերվող հետևողական աջակցությունը արտակարգ դրության ժամանակ՝ պայմանավորված COVID-19 համավարակի տարածման հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել