Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 12-ին և 13-ին՝ հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ազգաբնակչությանը խորհուրդ տալով ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։
Հանրապետության տարածքում հուլիսի 12-ին և 14-17-ն առանձին շրջաններում, 13-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 25-30մ/վրկ արագություն:
Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում հուլիսի 12-14-ի գիշերները և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ: Հուլիսի 15-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
comment.count (0)