Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՖՖ նախկին նախագահին փաստացի պատկանող մի ընկերության տնօրենը Կոտայքի մարզի Մեղրաձոր խոշորացված համայնքին պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատարածքի վրա, որը գտնվել է ընկերության հանգստի բազայի անմիջական հարևանությամբ, 2018 թվականին ինքնակամ կառուցել է 140 քմ մակերեսով շինություն, ապա հիշյալ շինությունն ու դրան հարակից 10630 քմ մակերեսով հողատարածքը, հանգստի բազային միացնելու, միասնական տարածք դարձնելու և նպատակային օգտագործելու դիտավորությամբ, գեոդեզիայի, չափագրման և հողաշինարարության համապատասխան մասնագետին, ապա Մեղրաձորի նախկին համայնքապետին ու Կադաստրի պետական կոմիտեի պաշտոնատար անձանց դրդել է կազմակերպել համայնքին պատկանող վերը նշված հողատարածքի սեփականաշնորհման գործընթացը։
Վերջիններս, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց կարգադրիչ լիազորությունները ծառայության շահերին հակառակ են օգտագործել, և խախտելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված մի շարք դրույթներ ու ընթացակարգեր, կազմել ու հաստատել են պաշտոնեական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա կազմակերպել և անցկացրել են ձևական աճուրդ։ Արդյունքում` տվյալ հողատարածքը, այլ կարգավիճակով, ընդամենը 1 միլիոն 730 հազար դրամով օտարել են ՀՖՖ նախկին նախագահին փաստացի պատկանող ընկերությանը, ինչի հետևանքով համայնքի բյուջե չի մուտքագրվել հավելյալ 6 միլիոն 440 հազար դրամից ավելի գումար և պատճառվել է էական վնաս։
Դեպքի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։
Կանխվել է Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը
15:54 - 28 դեկտեմբերի, 2024
comment.count (0)