ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ այսօր նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ներկայացնելով ադրբեջանական զորքերի գործողությունները, որոնց ժամանակ թիրախավորվում է քաղաքացիական բնակչությունը:
«Այսօր նամակ եմ հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ներկայացնելով ադրբեջանական զորքերի գործողությունները, որոնց ժամանակ թիրախավորվում է քաղաքացիական բնակչությունը, մեր երեխաները, ինչպես նաև կրթական հաստատությունները:
Նմանատիպ նամակներ եմ հղել նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններին»,- գրել է նախարարն իր ֆեյսբուքյան էջում:
comment.count (0)