«Մենք կարող ենք կորցնել Ուկրաինան». Սաակաշվիլին հայտարարել է, որ ուկրաինացի պաշտոնյաների գործողությունները կարող են հանգեցնել Ուկրաինա պետության վերացմանը |tert.am|
12:59 - 20 հուլիսի, 2020

«Մենք կարող ենք կորցնել Ուկրաինան». Սաակաշվիլին հայտարարել է, որ ուկրաինացի պաշտոնյաների գործողությունները կարող են հանգեցնել Ուկրաինա պետության վերացմանը |tert.am|

tert.am: Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին «Ուկրաինա 24» հեռուստաալիքի լրագրող Տիգրան Մարտիրոսյանին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ուկրաինացի պաշտոնյաների գործողությունները կարող են հանգեցնել Ուկրաինա պետության ոչնչացմանը:

Նրա խոսքով` տեղերում որոշ պաշտոնյաներ պատրաստվում են «անջատվել Ուկրաինայից», իսկ քաղաքական գործիչների մի մասն էլ ցանկանում է ռևանշի հասնել Կիևում:

«Իրավիճակն այնպիսին է, որ ամբողջ բյուջեն տվել են տեղի ֆեոդալներն, որոնք ճարպի մեջ կորել են: Բացի նրանից, որ գողանում են 80%-ը, մնացած մասով էլ մասնավոր բանակներ են ստեղծում: Այստեղ (Օդեսայում) մարզային հսկողներ կան, սովորական ավազակներ են, որոնք քայլում են զենքով և համազգեստով` ֆինանսավորվելով բյուջեի հաշվին»,-ասել է Սաակաշվիլին:

«Մեծ ռևանշ է պատրաստվում այն ուժերի կողմից, որոնց (իշխող կուսակցությունը-Խմբ.) «Ժողովրդի ծառան» անցյալ տարի հեռացրեց կենտրոնական իշխանությունից»,-ասել է նա՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով Պյոտր Պորոշենկոյին, որը, ըստ լուրերի, ապստամբություն է պատրաստում աշնանը:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել