armenpress.am: Ֆրանսիայի իշխանությունները կստանձնեն Նանտի Սուրբ Պետրոսի եւ Պողոսի տաճարի վերականգնման ծախսերը, որը հուլիսի 18-ին տուժել Է սաստիկ հրդեհից: Հուլիսի 20-ին այդ մասին հայտնել Է Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերը՝ ելույթ ունենալով BFM հեռուստաալիքի եթերում:
«Պետությունը կստանձնի Նանտի տաճարի վերականգնման ծախսերը»,- ասել Է նախարարը: Նա հայտնել Է, որ ավելի վաղ մի քանի ամիս ապրել Է Նանտում, լավ գիտե այդ տաճարը եւ բազմիցս ունկնդրել Է այն ամենահնամենի եկեղեցական երգեհոնի երաժշտությունը, որն այժմ լիովին ոչնչացել Է կրակից:
«Պետությունն անմիջապես արձագանքել Է պատահարին, եւ երկրի վարչապետ Ժան Կաստեքսը շտապ ժամանել Է Նանտ այլ նախարարների ուղեկցությամբ: Այժմ պետությունը կցուցադրի իր մասնակցությունն՝ ապահովելով տաճարի վերականգնման ֆինանսավորումը: Վերջինիս համար դա պարտականություն Է, քանի որ նա օրենքով դրա սեփականատրեն Է, այդ տաճարը մեր մշակութային սեփականության մի մասն Է»,- ընդգծել Է վարչապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
comment.count (0)