Աջակցության ակցիա Ստրասբուրգում |aliq.ge|
16:03 - 21 հուլիսի, 2020

Աջակցության ակցիա Ստրասբուրգում |aliq.ge|

aliq.ge: Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց միասնականության ակցիա են անցկացրել։ Խաղաղ ցույցի ընթացքում մի քանի ժամ փակ է եղել Ստրասբուրգի գլխավոր փողոցներից մեկը։

Տեղում նաև մի քանի տասնյակ ադրբեջանցիներ են հավաքվել։

Մի քանի ժամ հայ համայնքի ներկայացուցիչները երգել են, աջակցության կոչեր հնչեցրել։

Նախօրեին Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց էր ֆրանսիահայերի կողմից աջակցության խաղաղ հավաք անցկացվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել