Տեսչական մարմինները կայացրել են 4 682  կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում
18:13 - 22 հուլիսի, 2020

Տեսչական մարմինները կայացրել են 4 682 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 21-ի  դրությամբ  կայացվել է  4682  կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել՝ 54 837  ստուգում, որից միայն  824-ը՝ նշված օրը:

Այս մասին հայտնում են  ՀՀ կառավարությունից։ Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել