Թուրքիան և Ռուսաստանը լիբիական հակամարտության կարգավորման հարցում որոշակի համաձայնություններ են ձեռք բերել։ Ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ համատեղ հայտարարությունը «Լիբիայի հարցում ռուս-թուրքական բարձր մակարդակի խորհրդակցությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն» վերտառությամբ հրապարակվել է Թուրքիայի ԱԳՆ-ի կայքում։ Հայտարարության տեքստի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև․ Թուրքիայի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, որոնց առաջնորդները Լիբիայում իրավիճակը քննարկելու և քաղաքական լուծման համար հող նախապատրաստելու համար 2020-ի հունվարի 8-ին Ստամբուլում գործընթաց են նախաձեռնել -Վերահաստատելով իրենց հավատարմությունը Լիբիայի սուվերենությունը, անկախությունը, միասնությունն ու տարածքային ամբողջականությունը և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին -Հայտարարելով, որ հավատում են, որ Լիբիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի, և խնդիրը կարող է լուծվել միայն ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող քաղաքական գործընթացով, որը կառաջնորդեն և իրենց վրա կվերցնեն լիբիացիները -Ընդգծելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկիչ հայտարարված անձանց ու կառույցների դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտությունը -Վերահաստատելով երկրում անվտանգությունն ու կայունությունը ապահովելու և հումանիտար իրավիճակը բարելավելու նպատակով երկկողմ շփումները շարունակելու վճռականությունը համաձայնություն են ձեռք բերել ներքոնշյալ հանգամանքների շուրջ․ 1․ Լիբիայում մնայուն և տևական հրադադար հաստատելու համար պայմաններ ստեղծելու նպատակով շարունակել համատեղ ջանքերը, ներառյալ լիբիական կողմերին այդ ուղղությամբ խրախուսելը 2․ Ապահովել լիբիացիների միջև քաղաքական երկխոսություն, որը համաձայնեցված կլինի ՄԱԿ-ի հետ և համադրելի կլինի Լիբիայի հարցով Բեռլինի կոնֆերանսի (19 հունվար 2020) արդյունքների հետ 3․ Անվտանգ հումանիտար կապի ապահովման և բոլոր կարիքավորներին հրատապ հումանիտար օգնության հասցնելու ապահովման պարտավորություն ստանձնած կողմերին միջոցներ ձեռնարկելու կոչ անել 4.Քննարկել Լիբիայի հարցով Ընդհանուր աշխատանքային խմբի ձևավորումը և հաջորդ խորհրդակցությունները մոտակա ժամանակում անցկացնել Մոսկվայում։
comment.count (0)