Թուրքիայի ԱԱԽ-ն ևս քննադատեց Հայաստանին |azatutyun.am|
10:15 - 23 հուլիսի, 2020

Թուրքիայի ԱԱԽ-ն ևս քննադատեց Հայաստանին |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ օրակարգային մի շարք հարցերի թվում քննարկվել է նաև հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը:

Նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ քննադատվել է Հայաստանի՝ «խաղաղությունը խաթարող և միջազգային իրավունքը անտեսող ագրեսիան»: Նշվել է, որ «Հայաստանը պետք է վերջ դնի հարձակողական կեցվածքին և դուրս գա օկուպացրած ադրբեջանական հողերից», և «թուրք ժողովուրդը տեր է կանգնելու ցանկացած որոշման, որը կընդունի եղբայրական Ադրբեջանը իր արդար պայքարում»:

Օրերս նախագահ Էրդողանը նախարարական կաբինետի երկամյա աշխատանքի արդյունքների ամփոփմանը նվիրված նիստի ժամանակ կրկին ռազմատենչ հայտարարություններ էր արել: «Հայաստանի հարձակումներից ճնշվածներին երբեք մենակ չենք թողել և չենք թողնելու: Մենք շարունակելու ենք գործել որպես մի երկիր, որը աչք չի դնում ուրիշի իրավունքի վրա, այլ նվաճում է իր սեփական իրավունքը», - ասել էր նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել