azatutyun.am: Թուրքիան և Ռուսաստանը վերջին օրերին ծավալված ակտիվ դիվանագիտական շփումների շնորհիվ կարողացել են ընդհանուր հայտարարի գալ Լիբիայում իրավիճակի կայունացման շուրջ։ Չորեքշաբթի երեկոյան Reuters գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի անվտանգության հարցերով ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը։
«Մենք քիչ առաջ Ռուսաստանի հետ համաձայնություն ձեռք բերեցինք՝ պայմանավորվելով քայլեր ձեռնարկել Լիբիայում հուսալի և կայուն հրադադարի հաստատման ուղղությամբ», - ասել է Թուրքիայի նախագահի խորհրդականը։
Լիբիայում ծավալված քաղաքացիական պատերազմի ընթացքում Անկարան և Մոսկվան տարբեր ուժերի են աջակցում։ Ռուսաստանն օգնություն է ցուցաբերում մարշալ Խալիֆա Հաֆթարի ղեկավարած Լիբիական ազգային բանակին։ Թուրքիան աջակցում է Ազգային համաձայնության միջազգայնորեն ճանաչված կառավարությանը, որի նստավայրը երկրի մայրաքաղաք Տրիպոլին է։
comment.count (0)