Հրաժարականի դիմում է ներկայացրել Առինջ համայնքի ղեկավարը
18:10 - 23 հուլիսի, 2020

Հրաժարականի դիմում է ներկայացրել Առինջ համայնքի ղեկավարը

ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ Կոտայքի մարզպետարանից։

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի դիմումը՝ Առինջ համայնքի ավագանին 2020 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի լիազորությունները:

Արտահերթ նիստի ընթացքում ավագանին արձանագրել է հրաժարականը և օրենքով սահմանված կարգով դիմել Կոտայքի մարզպետին:

Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։

Հիշեցնենք, որ Գագիկ Սարգսյանը Առինջ համայնքը ղեկավարում էր 2002 թվականից՝ շուրջ 18 տարի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել