Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր երեխաները, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո, դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
Ավելի վաղ ԱՆ-ից հայտնել էին, որ Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի ԲԿ է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա:
comment.count (0)