Վահե Ջիլավյանն այցելել է Կապանի կանանց ռեսուրս կենտրոն
12:51 - 25 հուլիսի, 2020

Վահե Ջիլավյանն այցելել է Կապանի կանանց ռեսուրս կենտրոն

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում եղել է Կապանի կանանց ռեսուրս կենտրոնում, ծանոթացել Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի կողմից տրված դրամաշնորհի միջոցներով վերազինված, կահավորված և վերանորոգված կարի արտադրամասին։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Շուրջ 30.000 եվրո դրամաշնորհի շրջանակում այժմ Կապանի կանանց ռեսուրս կենտրոնում աշխատում է 6 մշտական աշխատող։

Կենտրոնը հասարակական գործունեությունից զատ ծավալում է նաև սոցիալական ձեռնարկատիրություն։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող Պահպանվող տարածքների ծրագիր֊ Հայաստան ծրագրի շնորհիվ Կապանն այժմ ունի ժամանակակից կարի արտադրամաս, որի արտադրանքը շուտով ներկայացված կլինի նաև մարզի հագուստի սրահներում։

Նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը Կապանի կանանց ռեսուրս կենտրոնի աշխատակիցների հետ ամփոփել է ծրագրի արդյունքները, քննարկել այլ ծրագրերին մասնակցության հնարավորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել