Հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ մենք ճիշտ ենք գնահատել միջազգային իրադրությունը․ Ռուբեն Ռուբինյան |armenpress.am|
15:17 - 25 հուլիսի, 2020

Հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ մենք ճիշտ ենք գնահատել միջազգային իրադրությունը․ Ռուբեն Ռուբինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի պնդմամբ 2020 թվականի հուլիսյան մարտերը ցույց են տվել՝ ՀՀ-ի հռչակած արժեքներն անցան թեստը։

Այս մասին Ռուբինյանն ասաց Ազգային անվտանգության ռազմավարության նվիրված հանրային քննարկման ժամանակ։

«Այս ռազմավարությունն իր մեջ պարունակում է այն դիրքորոշումներն ու արժեքները, որոնք մենք արտահայտել ենք առնվազն վերջին 2 տարում։ Ռազնավարության մեջ կա անդրադարձ Թուրքիայի ապակառուցողական դերին և Հայաստանի համար այդ երկրի վտանգին, ինչպես նաև Ադրբեջանի՝ համար 1 սպառնալիքը լինելուն։ Այնտեղ անդրադարձ կա նաև մեր արժեքային կոմպոնենտներին, այսինքն՝ ինքնիշխանությանը, համահայկականությանը»,- նշեց Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ 2020 թվականի հուլիսյան մարտերի ժամանակ բոլոր այս վտանգները, շահերը, համատեքստերն արտահայտվեցին։

«Հուլիսյան հաղթական մարտերը ցույց տվեցին, որ մեր հռչակած արժեքները, առաջնահերթությունները անցան այդ թեստը և պարզվեց, որ պրակտիկ առումով սա է ճիշտ ճանապարհը։ Հուլիսյան այս դեպքերը ցույց տվեցին, որ հնարավոր է միաժամանակ կառուցել ժողովրդավարություն, հզորացնել բանակը, գիտակցել սեփական ինքնիշխանությունը։ Վերջինը կարող ենք ներդնել մեր շահերը պաշտպանելու գործում»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ Տավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանը ճիշտ է գնահատել միջազգային իրադրությունը։

Նրա խոսքով՝ Հայաստանը շանս ունի նոր մակարդակի բարձրանալ տարածաշրջանային քաղաքական առումով և ըստ Ռուբինյանի՝ վերջին օրերին դրա նախադրյալներն առավել քան ակնհայտ էին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել