Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում տեղակայված թիրախներին՝ ի պատասխան հրետակոծության |factor.am|
19:32 - 25 հուլիսի, 2020

Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում տեղակայված թիրախներին՝ ի պատասխան հրետակոծության |factor.am|

factor.am: Իսրայելի Պաշտպանության բանակը, Սիրիայի տարածքից հրետակոծությունից հետո, օդային հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական զինված ուժերի մի շարք թիրախների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

«Հարձակման պատասխանատվությունը սիրիական ռեժիմի վրա է, մենք կպատասխանենք իսրայելական ինքնիշխանության խախտման ցանկացած փորձի»,- հայտարարել են Իսրայելի Պաշտպանության բանակում։ Իսրայելական կողմը, սակայն, չի հստակեցրել, թե որ օբյեկտներն են հայտնվել օդային ուժերի թիրախում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մի քանի ժամ առաջ հաղորդվել էր Գոլանի բարձունքներում տեղի ունեցած պայթյունների, ինչպես նաև շենքի և տրանսպորտային միջոցի վնասների մասին: Իր հերթին, Սիրիայի պետական ​​հեռուստաընկերությունը պնդում է, որ Իսրայելի գրոհային ուղղաթիռները հարձակվել են Ալ-Կունեյտրա քաղաքի տարածքում կառավարական բանակի դիրքերի վրա, ինչի արդյունքում 2 զինծառայող է վիրավորվել: Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդը (SOHR) նաև հաղորդել է Ալ-Կունեյտրայի մոտակայքում մի շարք պայթյունների մասին։

Նշվում է, որ սիրիական ՀՕՊ ուժերը հարձակվել են մի քանի «թշնամական» թիրախների վրա: Հավելենք, որ Սիրիայի և Իսրայելի սահմանին լարվածության սրացման նոր փուլը սկսել է այն բանից հետո, երբ հուլիսի 20-ին Դամասկոսի ծայրամասում իսրայելական հրթիռակոծության հետևանքով սպանվել է լիբանանյան «Հըզբալլահ» շարժման հրամանատարներից մեկը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել