Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները ցանկանում են հանդիպել միայն նախարար Արայիկ Հարությունյանի հետ |tert.am|
13:25 - 27 հուլիսի, 2020

Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները ցանկանում են հանդիպել միայն նախարար Արայիկ Հարությունյանի հետ |tert.am|

tert.am: ԿԳՄՍ նախարարության  հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը հանդիպեց բուհ չընդունված դիմորդների և դիմորդի  ծնող Մասիս Բաբալյանի հետ և նշեց, որ դիմորդների և ծնողների հետ կարող է հանդիպել ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը, ինչին Մասիս Բաբալյանն արձագանքեց՝ իրենք ցանկանում են հանդիպել միայն նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

«Ձեր նախարարը չի տիրապետում, թե ի՞նչ է նշանակում պատշաճ կերպով ծանուցել: Կամ պետք է փաստաթուղթն առձեռն տրվեր դիմորդին, կամ ուղարկվեր փոստով, կամ՝ էլեկտրոնային փոստով, որը չի իրականացվել ԿԳՄՍ նախարարության և ԳԹԿ-ի կողմից: Նախարարը իր լայվով պատշաճ կերպով ծանուցման մասին էր խոսում, ասում էր՝ 57 հազար դիտորդ կար լայվում, կներեք, 57 հազար դիտորդը կարող էին կապ չունենալ, կամ որ ասում են ԳԹԿ-ի աշխատակիցները հեռուստատեսությամբ բազմիցս խոսել են, դիմորդը նստած պարապում է, կարող է չտեսնի, դրա համար կարգ կա, պետք է դիմորդի էլելտրոնային  փոստին ուղարկվեր, որ մայսի 21-ին Կառավարության կողմից ընդունվել է նոր որոշում : Նախարարը չի տիրապետում իրավական նորմերին, մարդը իր կաբինետից է լայվ մտնում,- ասաց Մասիս Բաբալյանը։

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել