Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով դադարեցվել է 4 876  կազմակերպության գործունեությունը
18:46 - 30 հուլիսի, 2020

Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով դադարեցվել է 4 876 կազմակերպության գործունեությունը

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 29-ի դրությամբ  կայացվել է  4 876  կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել՝  59 625  ստուգում, որից միայն  571-ը՝ նշված օրը:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել