«Ավելի լավ է գողանան, քան սպանեն». մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են. Շտաբի պետ |news.am|
08:39 - 24 հուլիսի, 2019

«Ավելի լավ է գողանան, քան սպանեն». մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են. Շտաբի պետ |news.am|

news.am: 2019 թվականի առաջին կիսամյակում հանցագործությունների տեմպը կրճատվել է շուրջ 4 անգամ. եթե տարեսկզբին այն եղել է 35 տոկոս, ապա այժմ կազմում է 9 տոկոս: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը:

Նրա խոսքով, հաշվետու ժամանակահատվածում առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 35-ով՝ 99-ից դառնալով 134, ինչը պայմանավորված է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի աճով. «Հիմա հսկողությունը խստացել է եւ մենք հենց սահմանին հայտնաբերում ենք նման դեպքերը:

253-ով կամ 16,2 տոկոսով աճել է նաեւ ծանր հանցագործությունների թիվը, որը պայմանավորված է կաշառքի եւ բնակարային գողությունների թվի աճով:
Աճել է սպանության եւ սպանության փորձերի թիվը 33-ից դառնալով 41, ավազատության դեպքերը՝ 24-ից դառնալով 46, խարդախության՝ 563-ից դառնալով 611, տրանսպորտային միջոց փախցնելու դեպքերը 29-ից դարձել են 36»;ասաց Արմեն Ղուկասյանը:

Նա նաեւ հավելեց, որ նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը՝ 542-ից դառնալով 471, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված դեպքերը՝ 52-ի դարձել են 44, այդ թվում բռնաբարության եւ բռնաբարության փորձի դեպքերը՝ 14-ից դարձել է 8:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել