Արցախահայության, իշխանությունների ու անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին և մեր հայրենակիցներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանյի մայրաքաղաք Բեյրութում որոտացած հզոր պայթյունին:
«Բեյրութում տեղի ունեցած ողբերգությունը սահմռկեցուցիչ է. այն ցնցել է ողջ մարդկությանը:
Զոհերի և վիրավորների թիվն անգամ ժամեր անց, ցավոք, շարունակում է աճել. հայկական գաղթօջախը ևս կորուստներ ունի:
Անընդհատ կապի մեջ լինելով Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցչության, Լիբանանում ՀՀ դեսպանության և հայ համայնքի պատասխանատուների հետ՝ արցախահայության, իշխանությունների ու անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին և մեր հայրենակիցներին:
Այդ ծանրագույն իրավիճակը հաղթահարելու համար համբերություն և տոկունություն եմ մաղթում»,- նշել է նախագահը:
comment.count (0)