Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժին արագ արձագանքման այցի ընթացքում առանձնազրույց են ունեցել վարչական ձերբակալման ենթարկված 7 անձի հետ:
Ոստիկանությունում ուսումնասիրվել են նրանց առնչվող փաստաթղթերը, բերման ենթարկելու հիմքերը, ստուգվել է իրավունքների ապահովման վիճակը, այդ թվում՝ արձանագրվել են «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Անի Խաչատրյանի հաղորդումը Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառման մասին։ Այցի արդյունքներով կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր։
Բացի դրանից, Պաշտպանի ներկայացուցիչները կապ են հաստատել հանքի տարածքում ոտքի վնասվածք ստացած քաղաքացու ծնողի հետ, քննարկել նրա առողջական վիճակի վերաբերյալ հարցեր, արել անհրաժեշտ իրավական ուղղորդում:
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ արագ արձագանքման խումբն այսօր վաղ առավոտից շարունակել է Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ծավալվող իրադարձությունների մշտադիտարկումը:
Ջերմուկ գործուղված Պաշտպանի ներկայացուցիչները 2 օրերի ընթացքում հանդիպումներ և քննարկումներ են ունեցել ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, համայնքների բնակիչների, այնպես էլ հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են գտնվում՝ Պաշտպանի իրավասության սահմաններում:
comment.count (0)