lragir.am: Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը:
- Պարոն Գևորգյան, առաջին կիսամյակի տվյալներով՝ տնտեսությունում 4,7 տոկոս անկում է արձանագրվել։ Ի՞նչ զարգացումներ են տնտեսական ոլորտում, և այս տարի պե՞տք է սպասել վերականգնում։
- Այն, որ անկում էր լինելու, դա ակնհայտ էր բոլորի համար։ Խնդիրն այն է, թե անկումն ինչպիսին կլինի թե՛ քանակական, թե՛ որակական առումով։ Ճիշտն ասած, ես մայիս, հունիս, հուլիս ամիսներին ավելի մեծ անկում էի սպասում, և դրանով պայմանավորված՝ վեց ամսվա կտրվածքով ավելի շատ անկում էի կանխատեսում։ Եթե նայենք միջազգային տենդենցները, շատ ավելի հզոր երկրներ տնտեսական ավելի մեծ անկում են արձանագրել առաջին վեց ամիսներին։ Այնպես որ, 4,7 տոկոս անկումը պետք է ավելի մեղմ անկում համարենք։ Բայց կաևորն այն է, որ սրանք հունվար-հունիսի տվյալներն են։ Հուլիսին էլ մենք կունենանք որոշակի անկում, բայց ՀՆԱ-ի անկման ցուցանիշի կորը ակնհայտորեն հունիսի վերջից-հուլիսից սկսել է բարձրանալ։ Եվ ես կանխատեսում եմ, որ մինչև տարեվերջ այդ թիվն ավելի կփոքրանա։
- Այսինքն՝ այս տարի որոշ չափով վերականգնում տեղի կունենա՞ տնեսությունում։
- Այո, հենց հիմա արդեն ակնհայտ է, որ վերականգնում է գնում։ Իհարկե, նախորդ տարվա ցուցանիշները չունենք, բայց անկման տեմպը նվազել է։ Եվ ես ինձ թույլ կտամ ասել, որ սեպտեմբերից սկսած մենք կունենանք զրոյին մոտ ցուցանիշներ։ Թե տարին ոնց կփակվի, դժվար է կանխատեսել։ Բայց ես դեռ մի քանի ամիս առաջ էի կանխատեսել, որ ընդհանուր առմամբ տարվա կտրվածքով մեր ՀՆԱ-ի ցուցանիշի փոփոխությունը կլինի զրոյին մոտ, նույնիսկ մի փոքր դրական ուղղությամբ։
- Հարկային հավաքագրումներն առաջին կիսամյակում նվազել են, արդյոք այդ տենդենցը կշարունակվի՞, թե՞ դրական միտումներ կարձանագրվեն։
- Եթե տնտեսությունն անկում է արձանագրել, բնականաբար, պետք է անկում արձանագրեն նաև հարկերը։ Բայց, եթե հիշողությունս չի դավաճանում, հարկերի անկման տեմպը ավելի դանդաղ է, քան տնտեսության։ Այսինքն՝ այլ հավասար պայմաններում ՀՆԱ-ի համեմատ հարկերն ավելի բարձր կլինեն։ Բյուջետային խնդիր Հայաստանում ակնհայտորեն չկա, այսինքն՝ բյուջեի հավաքագրումներն այն մակարդակի վրա են, որ կառավարությունը կարող է իրականացնել իր հիմնական ծախսերը։
- Դեֆիցիտն է էապես ավելացել։
- Այո, այդպես էլ պետք է լիներ, կառավարությունը դիմել էր Ազգային ժողով՝ մոտ 300 մլն դոլարով դեֆիցիտն ավելացնելու առաջարկով և ստացավ այդ ցուցանիշը։ Բայց ես շատ ուրախալի տեղեկություն եմ ուզում հայտնել՝ արտաքին պարտքն այս ընթացքում չնչին փոփոխություն է կրել։ Նախորդ տարիներին, երբ տնտեսական դժվարություններ էին լինում, միանգամից այդ բեռը դրվում էր պարտքի ցուցանիշի վրա, պարտք էին ներգրավում։ Նախկինում պարտքը ներգրավել են, հասցրել են մոտ 7 մլրդ դոլարի, բայց դա էական ազդեցություն չի ունեցել տնտեսության վրա։ Այդ գումարի ծախսման արդյունավետությունը եղել է չափազանց ցածր։
Շարունակությունը՝ lragir.am-ում
comment.count (0)