Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք որոնողական աշխատանքներ սկսել․ ԱԱԾ տնօրեն |civilnet.am|
17:37 - 04 հունիսի, 2025

Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք որոնողական աշխատանքներ սկսել․ ԱԱԾ տնօրեն |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները երկրորդ անգամ են հանդիպել։ Այս մասին լրագրողներին ասել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։

«Հանդիպման ժամանակ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի այդ աշխատանքները շարունակական լինեն։ Այդ հանդիպումը ես դրական եմ գնահատում։

Մենք բոլորից շատ ենք շահագրգռված, որ օր առաջ արդյունք ունենանք։ Ես չեմ կարող ասել, թե արդյունքը երբ կլինի, բայց այդ ուղղությամբ ամեն ինչ անում ենք»,- ասել է Աբազյանը։

ԱԱԾ տնօրենը հրաժարվել է ժամկետներ նշել, թե երբ կսկսվեն որոնողական աշխատանքներն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, բայց նշել է, որ նախնական համաձայնություն կա արդեն ադրբեջանական կողմի հետ՝ որոնողական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել