Իսրայելական ռազմաօդային ուժերը գնդակոծել են ՀԱՄԱՍ-ի օբյեկտները Գազայի հատվածում |armenpress.am|
15:23 - 18 օգոստոսի, 2020

Իսրայելական ռազմաօդային ուժերը գնդակոծել են ՀԱՄԱՍ-ի օբյեկտները Գազայի հատվածում |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի ռազմաօդային ուժերը լույս օգոստոսի 18-ի գիշերը գնդակոծել Է ՀԱՄԱՍ խմբավորման օբյեկտները Գազայի հատվածում՝ ի պատասխան իսրայելական տարածքի պաղեստինյան գնդակոծումներին: Այդ մասին գրում Է The Times of Israel-ը:

ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ ասվում Է, որ այս անգամ թիրախ Էր դարձել «ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման ընդերկրյա ենթակառուցվածքը»:

Սակայն, իսրայելական թերթի տվյալներով, հարվածները հասել են Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի մերձակայքի այն տարածքներին, որոնք ընկած են հարավում, Եգիպտոսի հետ սահմանի մերձակայքում: Նաեւ իսրայելցի զինվորականները հարված են հասցրել Յասիր Արաֆաթի անվան օդանավակայանին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել