tert.am: Իսրայելն իր ռազմական ջանքերի «ծանրության կենտրոնը» տեղափոխում է հյուսիս՝ Լիբանանի հետ սահման, և սկսվում է պատերազմի նոր փուլը։
Այս մասին հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ծանրության կենտրոնը տեղափոխվում է հյուսիս։ Մենք ուժեր, ռեսուրսներ և էներգիա ենք տեղափոխում հյուսիս»,-ասել է նա երկրի հյուսիսային մասում գտնվող Ռամաթ-Դավիդ ավիաբազայում զինծառայողների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է The Times of Israel պարբերականը։
«Կարծում եմ, որ մենք այս պատերազմի նոր փուլի սկզբում ենք և պետք է հարմարվենք»,-ավելացրեց Գալանտը:
Գալանտը ընդգծել է, որ հյուսիսային ուղղությամբ ռազմական գործողությունների նպատակը «պարզ և հստակ է՝ հյուսիսային բնակավայրերի բնակիչների անվտանգ վերադարձը իրենց տներ»։
comment.count (0)